National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
10.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
23.12.2020
ՀՀ ԱԺ փոխնախագահը հանդիպել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավարի հետ
1 / 5

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Վահե Էնֆիաջյանը դեկտեմբերի 23-ին հանդիպել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) պատվիրակության նորանշանակ ղեկավար Թիերի Ռիբոյի հետ:

Ողջունելով հյուրին խորհրդարանում՝ Վահե Էնֆիաջյանը շնորհավորել է նրան պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ մաղթելով հաջողություններ  պատասխանատու գործում:

Կարեւորելով Կարմիր խաչի հայաստանյան գրասենյակի գործունեությունն այս դժվարին իրավիճակում՝ ԱԺ փոխնախագահը նաեւ իր երախտիքն է հայտնել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակությանը՝ սեպտեմբերի 27-ից ադրբեջանա-թուրքական ագրեսիայի հետեւանքով արցախա-ադրբեջանական ռազմաճակատի ողջ երկայնքով ռազմական գործողությունների պատճառով զոհված զինծառայողների մարմինների դուրսբերման, անհայտ կորած եւ վիրավոր անձանց որոնողական աշխատանքների, ռազմագերիների եւ այլ պահվող անձանց ճակատագրերի պարզաբանման, ինչպես նաեւ ռազմական գործողությունների հետեւանքով տուժած քաղաքացիական բնակչությանը ԿԽՄԿ կողմից ցուցաբերվող աջակցության համար:

Թիերի Ռիբոն մանրամասներ է  ներկայացրել պատերազմական գործողությունների ավարտից հետո  իր ղեկավարած կառույցի կատարած աշխատանքների վերաբերյալ: Նա տեղեկացրել է, որ ԿԽՄԿ-ն՝ որպես չեզոք եւ անկողմնակալ կազմակերպություն, մասնակցել է անհետ կորած անձանց որոնողական աշխատանքներին, զոհվածների դիերի հայտնաբերման գործողություններին, հանդիպել է հայ ռազմագերիների հետ, ծանոթացել նրանց պահման պայմաններին:

ԿԽՄԿ պատվիրակության ղեկավարը հավաստիացրել է, որ իրենց կազմակերպությունը շարունակելու է  իր միջնորդական մարդասիրական առաքելությունն իրականացնել:

Խորհրդարանի փոխնախագահը պատրաստակամություն է հայտնել իր հնարավորությունների սահմանում օժանդակելու կառույցին՝ աշխատանքներն առավել արագ եւ արդյունավետ կատարելու համար:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am